Լրահոս
Օրվա լրահոսը

Վարակիչ գաստրիտը

Մայիս 11,2010 00:00

15-17 տարի առաջ ավստրալացի գիտնականներ Ուորենը եւ Մարշալն իրենց հետազոտություններով հանգեցին այն եզրակացության, որ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի հիվանդությունների մեծ մասն ունի վարակիչ բնույթ եւ առաջանում է մանրէներից, որոնք կոչվում են հելիկոբակտերիաներ: Սրանք առաջացնում են ստամոքսի բորբոքում (գաստրիտ), 12-մատնյա աղիի բորբոքում (դուոդենիտ), խոցեր: Վարակի աղբյուր են հանդիսանում մարդիկ: Վարակը փոխանցվում է հպումից (տարբեր առարկաների, կեղտոտ ձեռքերի միջոցով):
Հելիկոբակտերիաները բերանից անցնելով ստամոքս, «ամրանում» են լորձաթաղանթին եւ ապրում գաղութների (խմբավորումների) տեսքով: Մանրէներն օրգանիզմում իրենց կենսագործունեության ժամանակ արտադրում են թույներ, ֆերմենտներ, որոնք էլ առաջ են բերում բորբոքային փոփոխություններ ստամոքսի լորձաթաղանթի վրա: Այս մանրէներին «օգնում» են նաեւ օրգանիզմի նյարդային եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմի պաշտպանական ուժերի (իմունիտետ) թուլացումը, սնման ռեժիմի խանգարումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը:
Ստամոքսի խոցով եւ խրոնիկական գաստրիտով հիվանդների մոտավորապես 85-90%-ի մոտ հայտնաբերվել են վերը նշված հարուցիչները:
Ստամոքսահյութի կազմի մեջ մտնող աղաթթուն հիանալի միջավայր է հելիկոբակտերիաների «ապրելու» համար: Այնպես որ, դրանք գտնվում են նաեւ առողջ մարդկանց ստամոքսում: Եվ եթե չկան այն գործոնները, որոնք թուլացնում են օրգանիզմը, դրանք անվնաս են: Հելիկոբակտերիաները բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը: Որպեսզի չեզոքացվի այն, այդպիսի հիվանդներին խորհուրդ է տրվում հաճախակի ուտել՝ 4 ժամը մեկ, ինչպես նաեւ քնելուց առաջ: Այժմ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք արգելակում են աղաթթվի նորմայից շատ առաջացումը, ինչպես նաեւ «սպանում» են հելիկոբակտերիաներին: Հակաբորբոքային դեղամիջոցների զուգորդումն էլ ավելի է արագացնում հիվանդների ապաքինումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել