Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մայիս 11,2010 00:00

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը Ռուսաստանի Դաշնության բուհերում ուսանելու համար
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /77 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
 – դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
 – դիմում-հարցաթերթիկ,
 – ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
 – միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը, իսկ ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված եւ վավերացված,
 – բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության եւ ԴԻԱՀ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
 – անձնագրի պատճենը,
 – ծննդյան վկայականի պատճենը /նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված եւ վավերացված/,
 – արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,
 – 3×4 չափսի 6 լուսանկար:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին եւ գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաեւ անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ ս.թ. մայիսի 14-ը (ներառյալ) ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 619 սենյակ, հեռ. 562364):
Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող. 4) ս.թ. մայիսի 17-ից մինչեւ մայիսի 25-ը ընկած ժամանակահատվածում:

\"\"

\"\"

\"\"

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել