Լրահոս
Օրվա լրահոսը

Կարլ Ֆրոչին դեռ ժամանակ է պետք

Մայիս 11,2010 00:00

Գերմիջին քաշային կարգի «Super Six Boxing Classic» մրցաշարի շրջանակներում օգոստոսի 21-ին նշանակված Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտը հետաձգվել է սեպտեմբեր: Լրատվամիջոցները դրա պատճառ համարում են նախորդ մենամարտում բրիտանացի Միգել Կեսլերից ստացած դեմքի բազմաթիվ բացվածքները, աչքի եւ ականջի վնասվածքները, որոնք լիովին բուժելու համար նախապես սահմանված ժամանակը Ֆրոչին չի բավականացնում:
Սակայն «Արքա Արթուրի» եւ WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոնի միջեւ կայանալիք այդ մարտի ճակատագիրը տակավին պարզ չէ: Հայտնի է, որ անգլիացու թիմը պնդում էր, որպեսզի մարտը կայանա Բիրմինգհեմում, իսկ Արթուրինը՝ Գերմանիայում: Ընդհանուր հայտարարի չգալով՝ կողմերն սկսեցին քննարկել չեզոք երկրի՝ Շվեյցարիայի տարբերակը: Սակայն Ֆրոչը դեռ վերջնական համաձայնություն չի տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել