Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաքուն եւ կասկածելի

Մայիս 11,2010 00:00

Անցյալ ուրբաթ՝ ինչպես ձեւակերպված է ՀՀ մշակույթի նախարարության mincult.am կայքում՝ մայիսյան հաղթանակների նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայ կինոարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, ինչպես նաեւ ծննդյան հոբելյանների առթիվ՝ ռեժիսորներ Գուրգեն Գադաչիկին, Հրանտ Հակոբյանին, օպերատոր Շավարշ Վարդանյանին, նկարիչ-բեմադրող Լիդա Գեւորգյանին, ֆիլմերի դիմահարդար Նելլի Խաչատրյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ հայրենական կինոարվեստում Հայկ Վարդանյանի ունեցած նշանակալի վաստակի համար (ավելի քան 30 ֆիլմերի տնօրեն) նրան հանձնեց մշակույթի նախարարության պատվոգիր: Ի դեպ, այս մեծարումը կայացավ ԶԼՄ-ներից թաքուն, չհաշված «Արմենիա TV»-ն, որը, ինչպես պարզաբանեցին նախարարությունից, ինքնուրույն էր եկել, որովհետեւ պարգեւատրվողների մեջ բարեկամ ուներ: Ինչեւէ, այս փաստի վրա ամենեւին չենք ուզում ծանրանալ:
Կա ավելի հետաքրքիր «նրբություն». նույն օրը նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ «Շարմ» հոլդինգի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը, չնայած այս մասին նախարարության կայքէջում ոչինչ չկա գրված: Թե կինոգործիչների հետ ինչո՞ւ է պարգեւատրվել «Շարմի» ներկայացուցիչը, միայն նախարարին է հայտնի: Գուցե Հ. Պողոսյանը նկատի ունի այն, որ «Շարմն» այսօր տեղը տեղին տարածվել է Կինոգործիչների միության շենքում, անգամ փոխել վերակառուցման նախագիծը, ու «մանրից» («Շարմ»-ական կինոարտադրանքի բառապաշարից է) սպառնում է նույն շենքում տեղակայված Մալյան թատրոնին: Իհարկե, սա էլ կարելի է համարել կինոյի բնագավառում ունեցած խիստ ինքնատիպ «ներդրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել