Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ ՍԻՐԻԱ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Մայիս 11,2010 00:00

Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եռօրյա այցով մեկնեց արեւելյան երկրներ՝ Սիրիա եւ Թուրքիա: Այցերի օրակարգում տնտեսության եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերն են, տուրիզմի ու միջազգային հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ինչպես հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, Մեդվեդեւը Դամասկոս էր ժամանելու երկուշաբթի երեկոյան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահները քննարկելու են նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, Իրաքում առկա իրավիճակին եւ ընդհանրապես տարածաշրջանին առնչվող հարցեր:
Երեքշաբթի երեկոյան Մեդվեդեւը կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, պաշտոնատար այլ անձանց հետ: Անկարայում երկու երկրները նախատեսում են ավելի քան 20 փաստաթուղթ ստորագրել, այդ թվում՝ տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության, տուրիզմի եւ իրավապահ ոլորտներին առնչվող համաձայնագրեր: Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումներում քննարկվելու են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
Ի դեպ, Անկարայում անդրադարձ է լինելու նաեւ հայ-թուրքական արձանագրություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել