Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ

Մայիս 11,2010 00:00

Մայիսի 10-ին Կիեւում ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել «Ուկրաինայի պաշտպանության կոմիտե» ստեղծելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, ալյանսի մասնակիցները մտադիր են միասին պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը: Փաստաթղթի տակ ստորագրել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվիշչինան», «Ուկրաինայի ժողովրդական ռուխը», «Ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունը, որը գլխավորում է Յուրի Լուցենկոն, «Ազատություն» համաուկրաինական միավորումն ու Ուկրաինական կուսակցությունը: Փաստաթղթին մտադիր են միանալ նաեւ ուկրաինացի ազգայնականների Կոնգրեսն ու Ուկրաինայի Ժողովրդական կուսակցությունը: Երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինան» կուսակցությունը թեեւ պաշտպանել է կոմիտեի ստեղծումը, բայց ֆորմալ իմաստով փաստաթղթին չի միացել:
«Ուկրաինայի պաշտպանության կոմիտեն» մտադիր է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, կանխել «հակաուկրաինական հումանիտար քաղաքականությունը», նաեւ կասեցնել «Ուկրաինայի ռազմավարական օբյեկտների նկատմամբ օտարերկրյա վերահսկողություն հաստատելու որեւէ փորձ»: Այսօր կոմիտեն իր բողոքի առաջին ակցիան կանցկացնի Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել