Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԴԵՐԸ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ

Մայիս 11,2010 00:00

Իրանի իշխանությունները, BBC-ի մատուցմամբ, հայտարարել են «ահաբեկչական ակտեր իրականացնելու մեջ մեղադրվող» հինգ կալանավորների մահապատժի ենթարկելու մասին: Մահապատժի ենթարկված բոլոր հինգ կալանավորները «Կուսակցություն՝ հանուն Քուրդիստանի ազատ կյանքի»՝ PJAK, քրդական խմբավորման անդամներ են: Չորս տղամարդու եւ մեկ կնոջ նկատմամբ մահապատիժը՝ կախաղանի միջոցով, իրականացվել է Թեհրանի բանտերից մեկում: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը, որը համագործակցում է Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ, հիմնադրվել է 2004թ.-ին եւ նպատակ ունի Թուրքիայի հարավ-արեւելքում քրդական լայն ինքնավարություն ձեւավորել:
PJAK-ը հայտարարել է, որ Իրանը մահապատժի ենթարկած 5 եւ թունավորման միջոցով սպանած եւս 5 քուրդ զինյալների համար պատասխան է տալու:
Ինչպես փոխանցում է News.am-ը, այդ սպանությունները քրդական կուսակցությունը համարում է Իրան-Թուրքա-Սիրիա եռակողմ համաձայնության արդյունք: Հայտարարության մեջ նշվում է, որ PJAK-ը քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար ջանքեր է գործադրել, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակումով եւ կոտորածներով է դրան պատասխանել: «Իրականացված մահապատիժները ընդունում ենք՝ որպես քուրդ ժողովրդի դեմ մեծ վտանգ: PJAK-ը պատերազմի այս ուղերձը շատ լավ ընկալեց: Անկասկած, այս ամենը անպատասխան չի մնալու»,- իր տարածած հայտարարության մեջ շեշտել է PJAK-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել