Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահաբեկչական 20 ակտ՝ Իրաքում

Մայիս 11,2010 00:00

Իրաքի տարբեր քաղաքներում գրոհայինների կազմակերպած երկու տասնյակ ահաբեկչական ակտերի արդյունքում սպանվել է 58 եւ վիրավորել ավելի քան 200 մարդ: Տուժածների թվում կան ե՛ւ խաղաղ բնակիչներ, ե՛ւ ոստիկաններ: Ամենաարյունալի ահաբեկչական ակտն իրականացվել է Էլ-Խիլլա քաղաքում, որտեղ երկու ավտոմեքենայի պայթյունի արդյունքում միանգամից 23 մարդ է զոհվել եւ 100 մարդ վիրավորվել է: Ահաբեկչական ակտերը բավականին լավ կազմակերպված եւ համակարգված են եղել: Այդ մասին տեղեկացնում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը:
Աղբյուրի մատուցմամբ, երկուշաբթի օրը, վաղ առավոտյան գրոհայինների մի քանի խմբեր գրոհել են Բաղդադի արեւելքում գտնվող միանգամից բանակային եւ ոստիկանական թվով վեց պահակակետեր: Ահաբեկիչները ավտոմատ հրազենից գնդակոծել են իրավապահներին, մայրաքաղաքի հարավային եւ արեւմտյան հատվածներում տեղակայված երեք պահակակետեր պայթեցվել են ինքնաշեն նռնակների օգնությամբ: Միայն այս գործողության հետեւանքով ուժային կառույցի 9 ներկայացուցիչ է սպանվել:
Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ գրոհայինների նոր մարտավարությունը՝ խլացուցիչով զենքի կիրառումը, միանգամայն անսպասելի է եղել իրավապահ մարմինների եւ երկրի հատուկ ծառայությունների համար:
Բացի այդ, Բաղդադից 50 կմ հարավ գտնվող Էս-Սուվեյրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում սպանվել է 13 եւ վիրավորվել՝ մոտ 70 իրաքցի: Այս ահաբեկչական ակտնի իրականացրել են երկու մահապարտներ, որոնցից մեկը մարմնին պայթուցիկ է ամրացրած եղել, իսկ մյուսը եղել է ականապատված մեքենայի ղեկին: Նրանք իրենց պայթեցրել են շիաների մզկիթին եւ շուկաներից մեկին շատ մոտ գտնվող հատվածում:
Ահաբեկչական ակտեր են իրականացվել նաեւ Էլ-Ֆալուջա, Մոսուլ, Էլ-Իսկանդարի եւ Էտ-Տարմիա քաղաքներում:
Պաշտոնական տվյալներով, անցած մեկ ամսվա ընթացքում գրոհայինների հարձակման թիրախ է դարձել 328 իրաքցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել