Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանքահորում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ

Մայիս 11,2010 00:00

Ռուսաստանում Կեմերովի մարզի «Ռասպադսկայա» հանքահորում տեղի ունեցած երկու պայթյունի արդյունքում զոհվածների թիվը շարունակում է աճել: Առայժմ նրանց թիվը հասել է ամենաքիչը 31-ի, որոնց թվում կան նաեւ 18 փրկարար, եւս 60 հոգու ճակատագիրը դեռեւս անհայտ է: Հայտնի չեն նաեւ վթարի պատճառները, թեեւ լուրջ կասկածներ կան, որ պատճառը մեթանի պայթյունն է: Հանքում փլուզումները շատ չեն, իսկ դա, ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Սերգեյ Շոյգուի ասելով, փրկարարական աշխատանքներն ավելի դյուրին է դարձնում, բացի այդ՝ հանքահորում վերականգնվել է էլեկտրամատակարարումն ու օդափոխությունը: Արտակարգ դրության հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատում է 562 մարդ, գործի է դրվել 92 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ հանքահորում չորս ժամվա ընթացքում երկու պայթյունները տեղի են ունեցել անցյալ կիրակի օրը, գիշերը: Անհայտ կորածների թվում նաեւ փրկարարներ կան, որոնք հանքահոր էին իջել առաջին պայթյունից հետո: Նրանցից 17-ի մարմինները հանքահորից դուրս են բերվել արդեն երկուշաբթի օրը: Սերգեյ Շոյգուի հայտարարության համաձայն, փրկարարներն իրենց տրամադրության տակ 48 ժամ ունեն դեռ կենդանի մնացածներին հանքահորից դուրս բերելու համար: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, մայիսի 11-ին տեղի կունենան զոհված հանքափորների հուղարկավորության արարողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել