Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր Բայկալը հրաժարական տվեց

Մայիս 11,2010 00:00

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը մայիսի 10-ին հայտարարել է իր հրաժարականի մասին: News.am-ի մատուցմամբ, Դենիզ Բայկալը հայտարարել է, թե իր հրաժարականը կապված չէ 3 օր առաջ թուրքական «Vakit» թերթի էլեկտրոնային կայքում տեղադրված եւ իրեն վերագրված ինտիմ կապի տեսագրության հետ: Բայկալը համարել է այդ տեսագրությունը սադրանք իր հանդեպ եւ դրա կազմակերպման մեջ մեղադրել է իշխանություններին: «Հուսով՝ եմ իմ հրաժարականը կդառնա Թուրքիայի նոր զարթոնքի սկիզբը»,- նշել է Դենիզ Բայկալը:
Հիշեցնենք, որ «Vakit» թերթի էլեկտրոնային տարբերակում դրվել էր տեսագրություն, որտեղ թուրքական գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարը սեռական կապի մեջ է մտնում իր կուսակցության կին պատգամավորի հետ:
Անկարայի գլխավոր դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել հիշյալ տեսագրության կապակցությամբ՝ «անձնական կյանքի գաղտնիությանը վնաս հասցնելու», «անձնական տվյալների նկարահանման» եւ «անձնական վիրավորանք հասցնելու» հոդվածներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել