Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդ նկարիչները՝ ՄԱԿ-ում

Մայիս 11,2010 00:00

Երեկ բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման եւ հաշտեցման օրվան նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Երեւանի արվեստի պետական ակադեմիան: Արվեստի ավելի քան 100 աշխատանքներ, ներառյալ՝ գեղանկար, գծանկար, բատիկա, գոբելեն եւ խեցեղեն, քանդակներ, ցուցադրվել էին ՄԱԿ-ի գրասենյակում եւ գրավել ուսանողների, դասախոսների, միջազգային համայնքի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ հանրության ուշադրությունը: «ՄԱԿ-ի գրասենյակում իրենց աշխատանքները ցուցադրելու այս նախաձեռնությունը մեծ հնարավորություն է երիտասարդ նկարիչների համար: Այն ոչ միայն խրախուսում, այլեւ հզորացնում է նրանց»,- ասել է Երեւանի արվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել