Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ «ակտիվ» տեղեկանքի

Մայիս 11,2010 00:00

«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է ակտիվ ուսանողների ստորագրությամբ ([email protected]) մի նամակ, որտեղ, նրանց խոսքով, ներկայացվում է «հայրենասիրության դասեր տվողների, ՀՀ ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության մասին խոսողների եւ այդ մասին լռողների» վերաբերյալ համառոտ տեղեկանք: Ուսանողների՝ բանակում չծառայածների ցանկում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀԱԿ-ից՝ Սուրեն Սուրենյանցը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ PR-ի գլխավոր պատասխանատուներից՝ «ԱրմՆյուզի» գլխավոր տնօրեն Մենուա Հարությունյանը եւ այլք: Ըստ նույն ցանկի, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, օրինակ, ծառայել է ազգային բանակում, ավելին՝ ռազմական մասնագիտությամբ էլ հրաձիգ է: Նույն կարգավիճակում է «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը եւ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ չեն խուսափել բանակից: Վերջինս գերազանց ծառայության համար պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի շնորհակալագրով: ՀԱԿ ակտիվիստներից բանակում չի ծառայել, օրինակ, Արամ Մանուկյանի որդի Արենը: Ի դեպ, չծառայածների ցուցակում է նաեւ ՀՀՇ երիտմիության նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանի անունը: Այս կապակցությամբ երեկ ստացանք ՀՀՇ լրատվական ծառայության հայտարարությունը, համաձայն որի «Կարեն Կարապետյանը 1993-94թթ. ծառայել է Սահմանապահ զորքերում՝ Արտաշատի ջոկատի 9-րդ ուղեկալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել