Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղորդագրություն՝ միայն ծառի մասին

Մայիս 11,2010 00:00

Մայիսի 6-ին Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ գյուղում վերջին հրաժեշտն են տվել գյուղի 45-ամյա բնակիչ Դավիթ Ղուլինյանին: Նա Դիլիջանի երկաթգծի էլեկտրական ենթակայանում էր աշխատում: Պատահարի օրը Դավիթն աշխատավարձ է ստացել ու տուն ճանապարհվել: Գյուղի տարածքով հոսող գետակի հետիոտնի կամրջով անցնելիս ընկել է գետը եւ գլուխը խփել քարին: Թեղուտի գյուղապետարանից տեղեկացանք, որ վարարած գետը նրան 400-500 մետր ներքեւ է տարել: Վիրավոր Դավիթին գետից դուրս են բերել, տարել Դիլիջանի հիվանդանոց, սակայն Դավիթի կյանքը փրկել չի հաջողվել: Զարմանալի է, որ Հայաստանի փրկարար ծառայության ինտերնետային կայքի նորությունների բաժնում հաղորդագրություն կա միայն մայիսի 4-ին Աղստեւ գետը շրջված եւ Տավուշի փրկարարների կողմից գետից հանված ծառի մասին, իսկ զոհված թեղուտցու մասին` ոչ մի խոսք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել