Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շքերթ, դաշտային խոհանոց, ռեստորան

Մայիս 11,2010 00:00

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի եւ Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի առթիվ Նոյեմբերյան քաղաքում կայացավ սահմանապահ զորամասի շքերթ, պատերազմի վետերաններին հանձնվեցին հոբելյանական մեդալներ: Սահմանամերձ քաղաքի կենտրոնում, Հայ-հունական բարեկամության զբոսայգում դաշտային խոհանոց էր բացվել, ուր վետերանները զինվորական ճաշ եւ «մարտական 100 գրամ» օղի վայելեցին: Տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի պատերազմի վետերաններին դրամական օգնություն էին տրամադրել քաղաքապետարանը եւ Նոյեմբերյանի ճանապարհաշինական ձեռնարկության տնօրեն Ֆլորա Անտոնյանը:
Բացի սրանից, Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» հյուրանոցային համալիրում պատերազմի վետերանների համար հյուրասիրություն էր կազմակերպվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել