Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Մայիս 11,2010 00:00

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վահագն Չախալյանի նկատմամբ հերթական բռնության հետ: Ապրիլի 30-ին Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից:
Ընտանիքի անդամների հետ քաղաքական գործչի տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա՝ հարվածներ հասցնելով իրանին եւ դեմքին: «Սա երկրորդ անգամ է, երբ Վ. Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվում վրացական բանտում: 1-ին դեպքը տեղի է ունեցել 2009թ. ապրիլի 16-ին՝ Թբիլիսիի Գլդանի քրեակատարողական հիմնարկում: Դրանից երկու օր առաջ՝ ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցույց էր անցկացրել՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի», ասվում է հայտարարության մեջ: Ըստ ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի՝ այս միջադեպը ուղղակիորեն կապված է ս.թ. մայիսի 30-ի Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ: Խորհուրդը, խստորեն դատապարտելով տեղի ունեցածը, կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների այս խայտառակ քայլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել