Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԶՆ ԱՐԴԵՆ ԳԱԼԻՍ Է

Մայիս 11,2010 00:00

Երեկ ուշ երեկոյան՝ համաձայն tert.am-ի տեղեկատվության՝վերջապես վերականգնվեց գազի հոսքը Հայաստան: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 29-ից Հայաստան բնական գազ չէր մտնում՝ պայմանավորված Հյուսիսային Կովկասի բարձրլեռնային գոտում սողանքների պատճառով գազատարի վթարով: Վթարից հետո ասվում էր, որ մեկ-երկու օրից գազամատակարարումը կվերականգնվի, սակայն գրեթե երկու շաբաթ մեր հանրապետությունը «սնվում» էր պահեստավորված գազով: Երեկ օրվա ընթացքում news.am-ին Վրաստանի նավթագազային կորպորացիայից տեղեկացրել էին, որ գազատարի վերականգնումը շարունակվում է: Ասել էին, որ մայիսի 6-ին ընկերությունը գործարկել է գազատարը փորձարկման ռեժիմում, ինչի արդյունքում նոր վնասվածքներ են հայտնաբերվել Դուշեթի շրջանի մի շարք հատվածներում: Վնասվածքների վերացման ուղղությամբ տեղում աշխատում են նավթագազային ընկերության մի քանի աշխատանքային խմբեր: Այնինչ, «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նույն news.am-ին ասել էր, որ թեեւ Վրաստանի տարածքում վնասված գազատարը արդեն մի քանի օր է՝ վերանորոգվել է, սակայն գազը Հայաստան դեռ չի մտնում: Նրա խոսքով՝ վրացական կողմը դա բացատրում է նրանով, որ գազատարի վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն հայ մասնագետները տեղեկացնում են, որ 10 օր է այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել