Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՆՈ՞ՒՄ Է

Մայիս 11,2010 00:00

Պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում, ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ, կա 85 հազար գործազուրկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81 հազարի փոխարեն: Նախորդի համեմատությամբ այս տարի 1,6%-ով աճել է նաեւ աշխատանք փնտրողների թիվը, որը այժմ հասնում է 101 հազարի: Չնայած սրան, երեկվա ասուլիսում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը հավաստիացրեց, որ աշխատաշուկայում լարվածությունը մեղմանում է, գործազրկության մակարդակը՝ կայունանում:
Ըստ նրա, ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմում էր 7,3%, այս ցուցանիշը չի փոփոխվել ապրիլի ու մայիսի դրությամբ, աճել է աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը. «Եթե նախորդ տարի մայիսի 1-ի դրությամբ մենք ունեինք մոտ 2774 աշխատանքի տեղավորված մարդիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի տվյալներով ունենք ավելի քան 3500-ից ավելի»: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով, ապրիլի տվյալներով, գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 26092 գործազուրկ, այդ թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31,9%-ով՝ 19,783 քաղաքացի: Ապրիլի ընթացքում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն է ներկայացվել 1495 թափուր աշխատատեղ, որից 455-ը կրկնվող էր, աշխատատեղերի թիվը աճել է 20,9%-ով: Տիկին Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում են ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին: «Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 73 աշխատանք փնտրող, որից 28-ը՝ հաշմանդամ: «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկվել են 336 գործազուրկ, 15 հաշմանդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել