Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուսումնասիրեն լրագրողների դեմ բռնարարքները

Մայիս 11,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազի կարգադրությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ այլ բնույթի ոտնձգություններ կատարելու վերաբերյալ 2008-2010 թվականներին նախապատրաստված նյութերը եւ քննված քրեական գործերը, դրանցով կայացված որոշումների օրինականությունը:
Աշխատանքային խումբը բաղկացած է 4 հոգուց, որն արդեն պահանջել է բոլոր ստորաբաժանումներից լրագրողներին վերաբերող քրեական գործերի մասին սպառիչ տեղեկատվություն: Բացառված չէ, որ արդյունքներով գլխավոր դատախազը որոշել է փոխել վարույթն իրականացնող մարմիններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել