Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՀԱՐՍԱՆԻՔ»

Մայիս 11,2010 00:00

Վիկտոր Դալլաքյանի որդու հարսանիքին ներկա էին զինվորականներ ու մտավորականներ,
գիտնականներ ու գործարարներ, ԱԺ եւ կառավարության ներկայացուցիչներ: Իշխող վերնախավից հրավիրված չէին Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

\"\"
Մայիսի 6-ին կայացած այս հարսանիքին ներկա
էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կնոջ, եղբայրների, դստեր եւ նրա ամուսնու հետ: Հարսանեկան սրահում բարձրախոսով չհայտարարվեց ՀՀ նախագահի մուտքը: Նման պայմանավորվածություն նախապես էր ձեռք բերվել՝ հաշվի առնելով, որ սա
ոչ թե պետական, այլ անձնական միջոցառում է:

Բոլորը ոտքի կանգնեցին ու ծափահարեցին միայն այնժամ,
երբ դահլիճ մտան նորապսակները՝
Երվանդ Դալլաքյանն ու Տաթեւիկ Մուսայելյանը:
\"\"
Մթնոլորտը ջերմ էր, պարահրապարակը՝ միշտ լիքը, որին մեծապես նպաստեց ՀՀ նախագահի եւ նրա տիկնոջ անկաշկանդ պահվածքը: Ռիտա Սարգսյանն այնքան ջերմ էր իրեն պահում, որ անձամբ էր պարի հրավիրում առաջին անգամ ՀՀ նախագահին մոտիկից տեսած երիտասարդներին:
\"\"

 

\"\"
Հարսանիքին ներկա էին ԱԺ անխտիր բոլոր
խմբակցությունների ներկայացուցիչները:
Ի դեպ՝ այդ թվում եւ ԲՀԿ-ից շուրջ 10 հոգի, թեեւ մամուլում հրապարակվել է, թե որեւէ
մեկը ներկա չի եղել:

\"\"
Հրավիրված էին նաեւ նախկին «Արդարություն»
դաշինքի բոլոր պատգամավորները: Եվ հրավիրված են եղել նաեւ Ստեփան Դեմիրճյանը, Արամ եւ Արմեն Զավենի Սարգսյանները, Արարատ Զուրաբյանը եւ Սուրեն Սուրենյանցը: Վիկտոր Դալլաքյանը նրանց տեղեկացրել էր, որ հարսանիքին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը, եւ ստացել պատասխան, թե իրենց համար որեւէ նշանակություն չունի՝ ովքեր են հրավիրված, իրենք ուրախությամբ ընդունում են հրավերը: Վիկտոր Դալլաքյանը մեզ հայտնեց, որ նույնպիսի պատասխան ստացել է Սերժ Սարգսյանից էլ, երբ նրան տեղեկացրել է, որ լինելու են նաեւ ընդդիմադիր գործիչներ:

\"\"
Ի դեպ, պրն Դալլաքյանը հրավիրել էր ոչ միայն իր դպրոցական, ուսանողական եւ աշխատանքային ընկերներին, այլ նաեւ նկարում Արա Շիրազի հետ պատկերված նկարչության ուսուցչին ու հայոց լեզվի ուսուցչուհուն, որը Մովսես Խորենացու շքանշանակիր է:

\"\"
Վլադիմիր Մովսիսյանն էլ Վիկտոր Դալլաքյանի հոր
հին ընկերներից է: Ընդհանուր առմամբ՝ այս հարսանիքը թեեւ տպավորիչ էր, բայց համեստ՝ առանց որեւէ ավելորդության եւ լավ կազմակերպված:

\"\"
Այս ամենից հետո վերոհիշյալ ընդդիմադիր
գործիչները չեկան՝ առանց որեւէ նախազգուշացման: ՀԱԿ անդամներից ներկա էր ՀԺԿ փոխնախագահ
Գրիգոր Հարությունյանը եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը Վիկտոր Դալլաքյանի
ուսանողական ընկերն է:

\"\"
Որպես վերջաբան՝ մեջբերենք այն բաժակաճառից, որն
արտասանեց Վիկտոր Դալլաքյանը. «Առաջին նախագահի հետ ունեցել եմ հարգալից հարաբերություններ: Երկրորդ նախագահի հետ հարաբերությունները եղել են պաշտոնական: Երրորդ նախագահի հետ հարաբերությունները հարգալից են, պաշտոնական, մարդկային ու բարեկամական: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին գրում էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը՝ ես չէի ուզում, որ նա սխալվեր, քանի որ նա ի՛մ երկրի նախագահն էր: Երբ Ռոբերտ Քոչարյանը մեկնում էր Քի-Ուեսթ՝ ես չէի ուզում, որ նա դժվարություններ ունենար, քանի որ նա ի՛մ երկրի նախագահն էր: Երբ Սերժ Սարգսյանը գնում էր Օբամայի հետ հանդիպման՝ ես չէի ուզում, որ ինքն այնտեղ խնդիրներ ունենար, քանի որ նա ի՛մ երկրի նախագահն է»:

\"\"
Ուշագրավ էր, որ քաղաքական տարբեր
հայացքների տեր մարդիկ, հավաքվելով նույն
հարկի տակ, ջանասիրությամբ միասին պարում էին: Նկարում՝ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի
Հովհաննիսյանի տիկինը՝ Արմինե Հովհաննիսյանը,
եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն են:

\"\"
Լուսանկարչական ռեպորտաժը՝ «ԱՌԱՎՈՏԻ»,
որի 4 աշխատակիցները եւս ներկա էին այս հարսանիքին: Եվս մեկ անգամ երջանկություն ենք մաղթում այս նորաստեղծ հայ ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել