Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԼԱԴԻ ԿՈՉԸ

Մայիս 11,2010 00:00

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին կոչ է արել պատրաստ լինել կռվելու Ղարաբաղում:
Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, հղում անելով ԱՊԱ-ին, դեսպանի կողմից այդ տարօրինակ կոչը հնչել է ՌԴ մայրաքաղաքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի ադրբեջանցի վետերանների հետ հանդիպման ընթացքում: «Իհարկե, ուզում ենք հավատալ, որ խաղաղ ճանապարհով կկարողանանք հասնել մեր ուզածին: Բայց դա դեռ ոչ ոք հստակ չգիտի: Հնարավոր է՝ դեռ ստիպված լինենք պատերազմել Ղարաբաղի համար: Եվ դրան պետք է պատրաստ լինենք բոլորս, ողջ ադրբեջանցի ժողովուրդը»,- հայտարարել է դեսպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել