Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԷՐԳԵՆԵԿՈՆԸ» ԵՎ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 11,2010 00:00

Yerkir Media-ին մայիսի 10-ին Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Էրգենեկոնի գործով ընթացող դատավարությանը 52 ամբաստանյալներից 6-ը հեռախոսային զրույցներ են ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների հետ:
Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանից Դինքի դատապաշտպանները պահանջել էին ներկայացնել տվյալներ Էրգենեկոնի գործով անցնող ամբաստանյալների եւ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների միջեւ եղած կապի վերաբերյալ: Դինքի սպանության գործով 13-րդ դատալսման ժամանակ դատարանի նախագահը ներկայացրել է ոստիկանության վարչությունից ստացված տեղեկությունը, որ Էրգենեկոնի գործով 52 ամբաստանյալներից 6-ը հեռախոսային զրույցներ են ունեցել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների հետ:
Հիշյալ 6 անձանց մեջ է նաեւ պաշտոնաթող հակահայ գեներալ Վելի Քյուչյուքը: Դատավարությանը Դինքի ընտանիքի անդամներից բացի՝ մասնակցել են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ Փարիզի փաստաբանների պալատի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել