Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱՐԴՈՒՄ

Մայիս 11,2010 00:00

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Հարվարդի համալսարանի ճարտարապետական դպրոցի «Հետքեր» ստուդիայի 12 օտարազգի ուսանողների այս տարվա դիպլոմային աշխատանքների թեման եղել է Հայոց ցեղասպանության թանգարան նախագծելը: «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ եւ Հարվարդի համալսարանի հետ «Լույս»-ի համագործակցության շրջանակներում վերոնշյալ ուսանողներն այս տարվա փետրվարին մեր մշակույթին եւ պատմությանը ծանոթանալու նպատակով ժամանեցին Հայաստան: Ապրիլի 30-ին Հարվարդում տեղի է ունեցել նրանց դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը, այնուհետեւ մայիսի 1-ին Հարվարդի համալսարանի մեծ դահլիճներից մեկում ուսանողները հայ համայնքին ներկայացրել են իրենց նախագծերը: Վերոնշյալ հանդիպմանն իր նախաձեռնությամբ մասնակցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, ում ելույթը ներկայացված է ստորեւ: «Լույսի» հիմնադիրների հետ գտնվելով քաղաքական հակառակ դիրքերում՝ ունենք նույն համոզմունքը, որ միայն որակյալ կրթության, գիտելիքի եւ նորարարությունների վրա պետք է հիմնվի մեր երկրի ապագան, որին կոչված է նաեւ այս ծրագիրը: Ես մանկավարժ եմ, անցել եմ կրթության կազմակերպման տարբեր աստիճաններով եւ մեր երկրի անկախությունից հետո մինչեւ քաղաքականություն գալս ինձ վստահված համայնքի դպրոցում իրականացրել եմ այնպիսի կրթական ծրագրեր, որոնք ծառայել են մեր երկրում բոլորիս երազած փոփոխություններն իրականացնող քաղաքացիներ կրթելուն»,- ասել է Ա. Բախշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել