Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԾԻՔԸ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ

Մայիս 11,2010 00:00

Երեկ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ վարչապետին՝ կապված ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: Օմբուդսմենը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 42-րդ կետի, մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի: Նա նաեւ հայտնում է, որ վերոնշյալ նախագիծն անմիջականորեն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին՝ աշխատանքի ընտրության ազատությանն ու աշխատանքային իրավունքների ու ազատությունների երաշխիքներին, սակայն չի ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի: Ա. Հարությունյանը խնդրում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախագծի երկրորդ ընթերցումը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենա սույն թվականի հունիս ամսից ոչ շուտ, ինչը հնարավոր կդարձնի իրենց կողմից նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելը:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել