Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ

Մայիս 11,2010 00:00

\"\"

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի որդու՝ իրավաբան
Երվանդ Դալլաքյանի եւ տնտեսագետ Տաթեւիկ Մուսայելյանի հարսանիքը: Հարսնացուի հայրը
շինարար է՝ աշխղեկ, եւ նախկինում «Եղնիկներ» ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի մարտերին: Այս պսակադրությանը, որի մինչ կայանալն ու դրանից հետո էլ բազմիցս քաղաքական մեկնաբանություններով անդրադարձան թերթերը՝ կատարեցին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանը եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, քանի որ նորապսակներից մեկն արմատներով լոռեցի է, մյուսն՝ արցախցի: Հարսանիքի քավորը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էր:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել