Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ, բայց նաեւ՝ սարսափելի

Մայիս 08,2010 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"\"\"

Աշխարհում քանի՞ մարզաձեւ կա: Այս հարցին ոչ ոք չի կարող ճշգրիտ պատասխանել: Միակ բանը, որ արված է, մարզաձեւերի խմբավորումն է. մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը ճանաչել է եւ ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր, եւ մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը ճանաչել, բայց չի ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր, եւ մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը չի ճանաչել: Եթե առաջին երկու խմբերում մարզաձեւերի թիվը հստակ է, երրորդում քաոսային վիճակ է տիրում: Գրեթե ամեն ամիս նոր մարզաձեւեր են ի հայտ գալիս: Օրինակ, ամերիկացիների շրջանում սկսել է բավականին մեծ հետաքրքրություն վայելել նորաստեղծ մի այնպիսի մարզաձեւ, ինչպիսին կանանց ամերիկյան ֆուտբոլն է: Սպորտին շատ թե քիչ մոտ կանգնած մարդիկ գիտեն, որ տղամարդկանց կատարմամբ ամերիկյան ֆուտբոլը համարվում է ամենակոշտ մարզաձեւերից մեկը, որտեղ վնասվածքները, կապտուկները սովորական երեւույթ են: Եվ այդ հնարավոր վնասվածքները մեղմելու նպատակով մարզիկները հատուկ հանդերձանք են կրում: Բայց արի ու տես, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի համարձակ են ու մարտականորեն տրամադրված: Ճիշտ է, նրանք էլ պաշտպանական որոշ պարագաներ կրում են, սակայն կինը մնում է կին եւ իր մարմնի գեղեցկությունը ցուցադրելու ցանկությունը վեր է ամեն ինչից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել