Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կմիանա Լեւոն Արոնյանին

Մայիս 08,2010 00:00

Մայիսի 9-ին Աստրախանում կմեկնարկի ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix»-ի այս մրցաշրջանի վերջին՝ վեցերորդ փուլը, որտեղ որոշվելու է 2010/11 թթ. հավակնորդների մրցաշարի երկրորդ մասնակիցը: Հիշեցնենք, որ այս մրցաշարի հաղթողը Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն է: Աստրախանում մեր հանրապետությունից հանդես է գալու միայն շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը (նկարում):
Մրցաշարին մասնակցելու են 14 գրոսմայստերներ, որոնք հարաբերությունները պարզելու են շրջանաձեւ մրցակարգով, 13 տուրում: Նրանք են. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Եվգենի Ալեքսեեւ, Էռնեստո Ինարկիեւ, Պյոտր Սվիդլեր, Դմիտրի Յակովենկո (բոլորն էլ՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Պետեր Լեկո (Հունգարիա), Ռուսլան Պոնոմարյով (նա փոխարինում է Արոնյանին), Վասիլի Իվանչուկ, Պավել Էլյանով (երեքն էլ՝ Ուկրաինա), Վան Յուե (Չինաստան), Վուղար Հաշիմով, Շախրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով (բոլորն էլ՝ Ադրբեջան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել