Սոֆիայում շարունակվող շախմատի աշխարհի թագի համար՝ գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Վեսելին Տոպալովի միջեւ մրցամարտի իններորդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի: Մրցամարտը լուսաբանող շախմատի ճանաչված մասնագետների կարծիքով, հնդիկ գրոսմայստերը 56-րդ քայլում չի նկատել հաղթանակի տանող ճիշտ քայլը, ինչից էլ օգտվելով՝ բուլղարացին կարողացել է հասնել ոչ-ոքիի: