Երեկ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը:
Նախորդ օրը կայացած 10-րդ տուրում ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, պարտության մատնելով Շվեդիայի ներկայացուցիչ Պիա Կրամլինգին, վաստակած միավորների պաշարը հասցրեց 8,0-ի եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովելով հաղթողի կոչումը:
Սկզբունքային հաղթանակ տոնեց Լիլիթ Մկրտչյանը: Նա սեւերով 34-րդ քայլում թրքուհի Բեթյուլ Յիլդիզին հարկադրեց մատային իրադրությունում անձնատուր լինել: Լիլիթը վերջին տուրից առաջ 5,0 միավորով ընթանում էր 7-րդ հորիզոնականում: Ցավոք, Էլինա Դանիելյանը շարունակում է անհաջող հանդես գալ: Այս անգամ էլ նա կրեց հերթական պարտությունը եւ 1,5 միավորով վերջին տեղում է:
Երեկ եզրափակիչ տուրում Լիլիթը խաղալու էր Կոսինցեւայի, իսկ Էլինան՝ Բաիրա Կովանովայի (Ռուսաստան) հետ: