Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոնարհում վետերաններին

Մայիս 08,2010 00:00

Ռուսաստանի հայերի միությունը երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Հոբելյանական երեկոն կրում էր «Հաղթանակն ապրում է յուրաքանչյուրիս սրտում» խորագիրը: Հարկ է նշել, որ բավական ինքնատիպ էր նաեւ հրավիրատոմս-բացիկը՝ այն արտաքին տեսքով հիշեցնում   էր «ֆրոնտից» ուղարկված եռածալ նամակ, որը բացելու դեպքում վետերանները կարող էին կարդալ ջերմ շնորհավորանքներ: «Դուք մեր հպարտությունն եք, մեր կենդանի պատմությունը, խորին խոնարհում ձեր մեծ նվիրումի, քաջարիության, ազնիվ ապրած կայնքի համար: Քաջառողջություն եւ երկար տարիների կյանք»,- ասված է «ռազմաճակատային» բացիկ-հրավիրատոմսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել