Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո, մայիսի 16-22-ը, սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, բարեգործական ներկայացումներով հանդես կգա Արցախում: Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունիի եւ Ճարտարի թատերասերներին կներկայացվի Գ. Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» դրաման (բեմադրիչ՝ Արմեն Մեհրաբյան): Ինչո՞ւ հատկապես այս ներկայացումը՝ դժվար չէ կռահել. բեմադրությունը կամերային ժանրում է, ներգրավված է ընդամենը չորս դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյան, արտիստներ Ալբերտ Սաֆարյան, Աիդա Բաբաջանյան, Անի Սարգսյան: Բարեգործական ակցիայից դուրս՝ սունդուկյանցիները կխաղան եւս մեկ ներկայացում, որի հասույթը կտրամադրվի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխատանքներին: