Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԶԵՆՔՈՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

Մայիս 08,2010 00:00

\"\"Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում՝ որպես թեկնածու առաջադրված Վրաստանի պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին (նկարում) նախորդ գիշեր զենքով սպառնացել էր երկրում իշխող՝ «Ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներին, որոնք իր տան պատերին իրենց կուսակցության քարոզչական պաստառներն են փակցրել: «Newsru»-ի մատուցմամբ, սկզբում վրդովված Ձիձիգուրին սահմանափակվել է միայն վիրավորանքներով, բայց հետո լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի եւ ավարտվել ատրճանակից օդ արձակված կրակոցներով: Միջադեպի մասնակիցները պնդում են, որ իրենք թեկնածուին չեն սադրել, այլ իրենց պաստառները հանգիստ փակցրել են տան պատերին: Ձիձիգուրին վիրավորել է նաեւ դեպքի վայր ժամանած լրագրողներին եւ նրանց տնից դուրս է վռնդել: Վրաստանի դատախազությունը միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսել, իսկ Ձիձիգուրին երեկ մամուլի ասուլիս է հրավիրել եղելության իր վարկածը լրագրողներին եւ հասարակությանը ներկայացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել