Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԿԻԵՎԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ-ԻՆ

Մայիս 08,2010 00:00

\"\"Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով նպաստել երկրի պաշտոնանկ արված նախագահ Բակիեւի եւ նրա ընտանիքի արտասահմանյան բանկային հաշիվները գտնելու հարցում: Ժամանակավոր կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմիր Սարիեւը Բիշքեքում այդ խնդրի շուրջ բանակցել է Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Մակֆոլի (նկարում) հետ: Այդ նպատակով ղրղզական գործող կառավարությունը մտադիր էր արդեն երեկ համապատասխան պաշտոնական դիվանագիտական նոտայով դիմել երկրում ԱՄՆ-ի դեսպանությանը: Միաժամանակ, ինչպես նշում է BBC-ն, հաստատվել է տեղեկությունը, ըստ որի, Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին հեռակա կարգով երկու եւ ավելի մարդու սպանության համար մեղադրանք է առաջադրել:
Հիշեցնենք, որ ներկայումս Բակիեւը գտնվում է Բելառուսում, ուր մեկնել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով: Վերջինս «Reuters»-ին ասել է, թե Մինսկը կմերժի պաշտոնանկ արված Բակիեւին էստրադիցիայի ենթարկելու եւ Ղրղըզստանին հանձնելու պահանջը: Լուկաշենկոն հայտարարել է, թե նման դիմումը «անհուսալի եւ ստորացուցիչ ակտ կլինի Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության համար: Բակիեւը գտնվում է Բելառուսի պետական եւ նախագահի պաշտպանության ներքո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել