Երեկ Ջերմուկում մեկնարկեց «Գիտության զարգացման հիմնահարցերը ՀՀ-ում» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը: Ըստ Panorama.am-ի, նիստերում անդրադարձ կլինի Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ: