Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաճանաչ գիտնականն ու մաստարացին

Մայիս 08,2010 00:00

Այս տարի լրանում է մեծանուն գիտնական, ԵՊՀ երկարամյա դասախոս, հայագետ, լեզվաբան, դոկտոր, պրոֆեսոր, ջերմ հայրենասեր եւ պատերազմի մասնակից Հովհաննես Բարսեղյանի ծննդյան՝ 90, գիտամանկավարժական գործունեության՝ 65-ամյակները: Նա ծնվել է Թալինի շրջանի Մաստարա գյուղում: Նրան մեր գյուղացիները համարում են պատվավոր մարդ, որի անունով շատ տեղերում է հիշվել Մաստարան, ճիշտ այնպես, ինչպես Արքիմեդի անունով նրա հայրենի՝ Սիրակուզա քաղաքը: Պատմեմ մի դրվագ: Երբ 1988թ. Բեյրութում էի՝ «Զարթոնք» օրաթերթի խմբագրությունում, հարգարժան խմբագիր Պարույր Աղբաշյանը իմանալով, որ Մաստարայից եմ, շատ ուրախացավ: Նա հիշեց համալսարանում սովորած տարիները, իր սիրելի դասախոս Հովհաննես Բարսեղյանին, ու դրանով մեր մտերմությունն ավելի ամրապնդվեց: Հովհ. Բարսեղյանը ոչ միայն գիտության հրաշալի մշակ է, այլեւ լավ անձնավորություն: Երբ նա գյուղ է գալիս, բոլորը հավաքվում են մտավորականի շուրջը, լսում է նրանց ու բավարարում բոլորի պահանջները: Մաստարացիներս հպարտ ենք, որ ունենք նման համագյուղացի: Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատել պատերազմի ու գիտության վետերան Հովհաննես Բարսեղյանի երկարամյա ծառայությունները՝ պարգեւատրելով նրան մի շարք մեդալներով ու շքանշաններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել