ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2010թ. գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները եւ բողոքները քննարկելու եւ դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների եւ բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերը՝ ժամը 12-16-ը: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում: