Նոր Նորքի զանգվածում ապրիլի 17-ին տեղի ունեցած «զորահանդեսին» ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Մարատ Գրիգորյանի ու Աբովյանի ԴԱՀԿ ծառայության աշխատակից Գագիկ Գալստյանի մասնակցության հետ կապված որեւէ քննություն տարվո՞ւմ է՝ «Առավոտի» հարցին երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ասաց. «Մարդիկ ներկա են գտնվել միջադեպից հետո: Նրանց ազգականներն են մասնակցել եւ նրանց մասնակցությունը եղել է այնքանով, որպեսզի միջադեպը չվերածվի ինչ-որ բանի: Առայժմ չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել ձեր նշած անձանց մասնակցությամբ»: