Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալները նշեցին հաղթանակի օրը

Մայիս 08,2010 00:00

\"\"Երեկ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Շուշիի ազատագրման եւ Մեծ հայրենականի 65-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ տնկվեց 65 եղեւնի: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը շնորհավորեց միջոցառմանն իրենց մասնակցությունը բերած Հայրենական պատերազմի վետերաններին: «Առավոտին» նախարարն ասաց, որ ազատամարտիկների նկատմամբ գործում է համաներման \"\"ինստիտուտը. «Այս օրն առնչվում է բոլորիս հետ, լինի դատապարտյալ, թե ազատության մեջ գտնվող: Պատահական չէ, որ այն նշվում է նաեւ քրեակատարողական հիմնարկում»: Գնդապետ-վետերան Արտաշես Բեգլարյանն ասաց, որ աշխատել է այս համակարգում եւ տեսել է, թե «իր ձեռքի տակով» անցած դատապարտյալները ինչպես են դարձել պիտանի՝ թե հասարակության, թե իրենց ընտանիքների համար: Դատապարտյալ Արտաշես Քոչարյանն էլ բոլոր դատապարտյալների անունից շնորհավորեց Հաղթանակի օրվա առթիվ եւ ասաց, որ պատրաստ են ամեն տեսակ զոհողության, երբ հարցն առնչվում է մեր հայրենիքին ու նրա սահմանների պաշտպանությանը:
Դատապարտյալներին շնորհավորեց «Պարադոքս» պարային համույթը, իսկ երգչուհի Դիաննա Մովսիսյանին երգի ընթացքում «օգնում» էին ոգեւորված բեմ բարձրացած դատապարտյալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել