Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ

Մայիս 08,2010 00:00

Այսօր’ ԱՄՆ-ում համերգ է անցկացվելու՝ նվիրված Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին։ Ըստ news.am-ի, համերգի կազմակերպիչներն են թուրք-ամերիկյան ընկերակցությունը եւ «Լուսին ու աստղեր» ծրագիրը։ Համերգին հանդես են գալու Արթո Թունչբոյաջյանը՝ Armenian Navy Band խմբի հետ, եւ թուրք ռոք երգիչ Յաշար Քուրթը։ Նրանց դուետը, որը կոչվում է «Յաշ-Ար», ներկայացնելու է «Ընդդեմ ատելության եւ թշնամանքի» երաժշտական ալբոմը: Այդ ալբոմում հատուկ երգ կա, որը գրվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո եւ նվիրված է նրա հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել