Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏԸ ՀԱՍԱՎ ԴԻԼԻՋԱՆ

Մայիս 08,2010 00:00

Մարտի սկզբից պարբերաբար տեղեկացրել ենք ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածման մասին (06.03.2010՝ «Հիմա էլ դասական ժանտախտ», 19.03.2010՝ «Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ», 23.03.2010՝ «Ժանտախտը չի նահանջում», 27.03.2010՝ «Ժանտախտը հասավ Լոռի», «Համաճարակը կա՞նգ է առել», 30.04.2010՝ «Ժանտախտը հասավ Իջեւան»):
Մայիսի 1-ից Դիլիջան քաղաքի ծայրամասում, Երեւան տանող ճանապարհին գործում է կարանտինի կետ, որտեղ ստուգվում է Տավուշի մարզից կենդանական ծագում ունեցող մթերքների արտահանումը: Կարանտինի կետում հերթապահություն իրականացնող ոստիկանության սպան «Առավոտի» թղթակցին ասաց, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր կան Գոշում, Հաղարծնում եւ Դիլիջան քաղաքում: Նրա խոսքերով՝ կարանտինը կգործի առնվազն մինչեւ մայիսի 21-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել