Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում՝ նաեւ հրավառություն

Մայիս 08,2010 00:00

\"\"Ինչպես Հայաստանի այլ մարզերում, Գեղարքունիքում նույնպես նշվելու է Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, ի տարբերություն այլ մարզերի, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման մարզային հանձնաժողովը որոշել է մայիսի 9-ին, ժամը 22-ին՝ մարզի բոլոր համայնքներում հրավառություն տալ:
Բացի հրավառությունից, բոլոր վետերանները մեծարվելու են, ստանալու են հուշամեդալներ, դրամական խրախուսանք, վետերանների պատվին տրվելու է ճաշկերույթ: Մարզում գտնվող ՀՀ զինված ուժերի զորամասերի աջակցությամբ կազմակերպվելու են զինվորական շքերթներ:
Մեծ հայրենականի մասնակիցները այսօր 90-ին մոտ են եւ նրանց մի մասը առողջական խնդիրներ ունի ու չի մասնակցելու հանդիսություններին: Սա նկատի ունենալով էլ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովը որոշել է՝ համայնքների ղեկավարներն անձամբ կայցելեն վատառողջ եւ սակավաշարժ վետերաններին ու կհանձնեն նրանց պարգեւները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել