Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՂՈՒ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ

Մայիս 08,2010 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղականում ենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշանները, հնարավոր է՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում են: Երեկ հանձնաժողովը վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտներին սեփականության իրավունքով պատկանող եւ նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել