Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ, ՀԱՐԿԵՐԸ՝ ՊԱԿԱՍԵԼ

Մայիս 08,2010 00:00

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը երեկ նոր «A-320» ինքնաթիռ է բերել, որն անվանվել է մարշալ Բաղրամյանի անունով: «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող «A-320»-ը նախկինում շահագործվել է Չինաստանում եւ Սինգապուրում՝ ընդամենը 30 000 ժամ: Այս տարի «Արմավիան» մտադիր է նոր չվերթներ բացել եւ այդ ինքնաթիռը օգտագործել դրանց համար: Թե ուր է առաջին անգամ թռչելու «Մարշալ Բաղրամյանը»՝ պարզ չէ, բայց առաջին թռիչքը լինելու է Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Ի դեպ, ըստ news.am-ի՝ Բելոյանն ասել է, որ 2009-ի առաջին եռամսյակի համեմատ այս տարի «Արմավիան» տեղափոխել է 4,5%-ով ավելի շատ ուղեւորների: Նկատենք, սակայն, որ եթե 2009-ի առաջին եռամսյակում «Արմավիան» 1000 խոշոր հարկատուների ցուցակում 88-րդն էր եւ մուծել էր 135,455 մլն դրամ, ապա այս տարի այդ ընկերությունը չէր էլ մտել 1000-ի մեջ, փաստորեն նույնիսկ այդ ցուցակի ամենավերջին տեղում հայտնված «Վան-տանիք» ընկերության վճարած 11,612 մլն դրամից էլ պակաս է վճարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել