Երեկ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգեւատրվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Պարոն Յիրիկյանն էլ իր հերթին նշել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընտանիքի պարտականությունն է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության, մաքրության, ծառատունկի, աղբահանության, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերել այլ հանրային նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում»: