Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի բացառվում կոնֆեդերացիայի ստեղծումը»

Մայիս 08,2010 00:00

«Շուշի» հիմնադրամի կառավարիչ Բակուր Կարապետյանն անհավանական է համարում պատերազմի վերսկսումը: «Որովհետեւ Ադրբեջանի համար դա կարող է վերջնական լինել, եւ նա այնպիսի պարտություն կկրի, որ երկիրը կբաժանվի մասերի»,– news.am-ի հաղորդմամբ, երեկվա ասուլիսում ասաց նա: Այս պարագայում Կարապետյանը չի բացառում կոնֆեդերացիայի ստեղծման հնարավորությունը: Ըստ նրա՝ այս հարցում իրենց դերը կունենան Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները: «Այսօր նրանք սպասում են, որ Ադրբեջանն սկսի ինչոր ռազմական գործողություններ, որ իրենք ապստամբեն»,– ասաց նա:
Հիմնադրամի կառավարիչը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը չի համարձակվի պատերազմը վերսկսել: «Պարտված երկրին 50 տարի է հարկավոր, որպեսզի նա ազատվի պարտվածի սինդրոմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել