Tert.am-ի հաղորդմամբ, նախօրեին, ուշ երեկոյան, թուրքական Vakit թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել է Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի եւ նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել է թաքնված տեսախցիկով: Այդ տեսանյութը Vakiti-ի կայքէջում մոտ մեկ ժամ հեռարձակվելուց հետո հանվել է: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դենիզ Բայքալն առայժմ որեւէ հայտարարություն չի արել դեպքի առնչությամբ: Սակայն ընդդիմադիր կուսակցապետին մոտ կանգնած շրջանակները նշում են, որ Բայքալը պատրաստվում է «իրավական մեծ պայքար սկսել»: Անկարայի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ: