Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվանը չէ, որ պիտի գնահատականներ տա

Մայիս 08,2010 00:00

Ասում են իրավապաշտպանները

Երեկ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» արձագանքել է օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «հերթական ծառատունկից առաջ եւ հետո» արած հայտարարություններին, թե՝ Հայաստանում ընդհանրապես քաղբանտարկյալներ գոյություն չունեն, որ նրանք «դատապարտված են քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար»՝ առանձնացնելով քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանին եւ Շմավոն Գալստյանին: Կոմիտեի դիտարկմամբ, գլխավոր դատախազը նրանց օրինակով փորձել է ապացուցել, որ բանտերում գտնվող բոլոր 14 քաղբանտարկյալներն էլ դատապարտված են կոնկրետ քրեական հոդվածներով եւ ամենապարզ քրեական հանցագործներ են: «Ի դեպ, հարկ է նշել, որ աշխարհում ոչ մի բռնապետական երկիր առ այսօր չի ընդունել քաղբանտարկյալներ ունենալու փաստը, ու այս առումով Հայաստանը բացառություն չէ: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն այս կապակցությամբ հարկ է համարում հայտարարել, որ աշխարհում որպես ոչ ժողովրդավար երկիր ճանաչված Հայաստանի Հանրապետության դատախազը չէ, որ քաղբանտարկյալներին պետք է որպես քաղբանտարկյալներ ճանաչի: Առավել եւս այն դատախազը կամ դատախազները, ովքեր աշխատում են ստալինյան ժամանակների դատախազ Վիշինսկու արժեքներով ու չափանիշներով, համաձայն որոնց՝ կարեւորը դատապարտման ենթակա մարդու գոյությունն է, իսկ քր. օրենսգրքում համապատասխան հոդվածներ միշտ էլ կգտնվեն: Ովքեր նախընտրական շրջանում ընդդիմադիր թեկնածուի թիմակիցների ու նրանց շրջապատի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ծավալելու գրավոր հրահանգներ են իջեցնում իրենց ենթակա կառույցներին»,- ասված է հայտարարության մեջ:
Կոմիտեն նաեւ շեշտել է, որ Ա. Հովսեփյանի անմիջական մասնակցությամբ ու մեղքով են նաեւ 14 քաղբանտարկյալներն առ այսօր գտնվում ազատազրկման վայրերում, եւ «հենց նրա ցուցումով ու մասնակցությամբ է դատապարտման ենթակա քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի համար քր. օրենսգրքից կամայական հոդվածներ ընտրվել: Հայաստանը միջազգային հանրության, միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ու կառույցների կողմից ճանաչված է երկիր, որն ունի քաղաքական բանտարկյալներ, եւ մարդուն արհեստականորեն կցված հոդվածը չէ, որ նրան թույլ է տալիս հանդես գալ կամ համարվել քաղբանտարկյալ, այլ այն հրապարակային քաղաքական գործունեությունը, որ մարդը ծավալել եւ ծավալում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել