Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՍԱ՝ ՈՎ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԴ ՂԵԿԱՎԱՐԸ…»

Մայիս 08,2010 00:00

Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինծառայությունից տարկետմամբ տեղերի քանակի կրճատման կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին մայիսի 6-ին ուղղված նամակում նշված էր. «Մենք՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների, ասպիրանտների եւ դասախոսների ներկայացուցիչներս, չներկայացնելով որեւէ քաղաքական ուժ, մեր կտրական բողոքն ենք արտահայտում»: Այսուհանդերձ՝ հաշվի առնելով այն, որ ցույցին մասնակցում էին նաեւ «Ժառանգության» անդամ ուսանողներ՝ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը նույն օրը տեղեկացրեց. «Իրականում երթի կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն են»: Նույն պնդումն անելով, թե սրանք «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի գործողություններն են՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն «Առավոտին» ասաց. «Բոլորովին զարմանալի չեն այդ դրսեւորումները: Այստեղ են ասել՝ ասա՝ ով է կուսակցությանդ ղեկավարը, ասեմ՝ ով ես դու: Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունն ավարտվում է եռագույնի մոտ իր հերթապահության շոուով, Զարուհի Փոստանջյանինը` Ադրբեջանի պատգամավորներից Հայաստանի դեմ ստորագրություններ հավաքելով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նաեւ նշեմ, որ նույն «Ժառանգության» կազմում կա նաեւ դրական օրինակ՝ իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանը, որը ոչ միայն ծառայել է բանակում, այլեւ բանակից հետո հաջողությամբ շարունակել ուսումը՝ պաշտպանել թեկնածուական: Երեւի իր կրթադաստիարակչական ազդեցությունը կուսակցությունում փոքր է: Իսկ «Ժառանգության» ջանքերը՝ վերակենդանացնելու սեփական խարխլված հեղինակությունը հասարակության մեջ, եւ հեղինակության իսպառ բացակայությունը երիտասարդների մոտ՝ դատապարտված են անհաջողության»: Հավելենք, որ Արմեն Մարտիրոսյանն էլ է հայտարարել, որ «Ժառանգությունը» չէ ԵՊՀ ուսանողների երթի ու ցույցի կազմակերպիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել