Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՀԱԿԱԴԱՐՁԵՑ Բ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ

Մայիս 08,2010 00:00

Մեր թերթին տված հարցազրույցում գործարար Բարսեղ Բեգլարյանը կարծիք էր հայտնել, որ «Բարգավաճ Հայաստանը» եղել է այն ժամանակվա նախագահականի պրոյեկտը: Ի պատասխան, երեկ ԲՀԿ-ն տարածել է հետեւյալ տեքստը. «Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել։ Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բարսեղ Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում անցկացնել։ Մենք հասկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստանի» կշիռն ու հեղինակությունը, որ իր համբավը վաստակել է բացառապես ժողովրդի վստահությամբ, հանգիստ չեն տալիս ոչ միայն Բարսեղ Բեգլարյանին։ Սակայն, ոչ կոռեկտ գնահատականներ տալուց առաջ, խորհուրդ կտայինք զբաղվել սեփական գործերով։ Դատելով Բեգլարյանի չստացված պրոյեկտներից՝ դրանք պետք է որ քիչ չլինեն։ Իսկ ընդհանրապես, պրոյեկտների մասով մենք մեր սեփական դիտարկումը ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել