«Եթե խոսքն այն նախկին կուսակցականի մասին է, որի դուրս գալը ՕԵԿ-ից արդեն երեք տարվա վաղեմություն ունի, եւ որի ճակատին, իր խոսքերով, գրված էր ՕԵԿ, ապա այդ հարցի մասին նոր ասելիք չունենք: Անձերի քաղաքական կողմնորոշումներին կուսակցությունը գնահատականներ չի տալիս, քանի որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր կատարած քայլերի համար: Ինչ վերաբերում է մտավախությանը, ասեմ, որ նման խնդիր չկա, քանի որ օրեցօր մեր շարքերը համալրվում են մի քանի տասնյակ նոր կուսակցականներով»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս են մեկնաբանում փաստը, որ նախկին օեկական Սամվել Բալասանյանը անդամակցել է ԲՀԿ-ին՝ եւ մտավախություն չկա՞, որ նման երեւույթը կդառնա շարունակական, ասաց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: