Առաջին թեթեւ (մինչեւ 59 կգ) քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի, 36-ամյա Լյովա Կիրակոսյանը, որը, սակայն, Ռուսաստանի քաղաքացիություն ունի, իրեն պատկանող տիտղոսը ռինգում պաշտպանելու է մայիսի 29-ին՝ Թուլոնում, որտեղ ներկայումս բնակվում է: Նրա մրցակիցը բելգիացի Էրմանո Ֆեգատիլլին է: Հայ բռնցքամարտիկը վերջին մենամարտն անցկացրել է փետրվարի 19-ին՝ երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Անգլիայի ներկայացուցիչ Սքոթ Լոութոնին: